Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ձերբակալված ադրբեջանցի 2 զինծառայողներին: Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:
Այս մասին «Հայկական ժամանակ»- ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան առաքելության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
3 օր անց՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, փոխանցվել՝ ԱԱԾ-ին:
Կարծիքներ