Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին գալիս է Հայաստան Ազնավուրին և Թարիվերդիևին նվիրված նախագծով

Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին գալիս է Հայաստան Ազնավուրին և Թարիվերդիևին նվիրված նախագծով

 Հայաստան է գալիս հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որը հանդես կգա Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգով: 

Երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, որպես մենակատար՝ Ֆեդերիկո Մոնդելչին։ Կհնչեն Շառլ Ազնավուրի և Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումներ: 

Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում մեր երկրում։ Նա մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի է համարում: Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում