Մասնագետը նշել է պարզ միջոց առանց դեղամիջոցների խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար
Օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Սովորաբար նման դեպքերում մասնագետները նշանակում են հատուկ դեղզմիջոցներ, սակայն սննդաբան Օլգա Դեքերն իր ինստագրամյան էջում ներկայացրել է պարզ միջոց, որը թույլ կտա նվազեցնել խոլեստերինի մակարդակն առանց դեղորայքի։
Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին հարկ է հիշել, որ խոլեստերինի որոշակի քանակությունը շատ կարևոր է օրգանիզմի համար, ուստի ոչ մի դեպքում չի կարելի ամբողջությամբ մաքրել օրգանիզմը խոլեստերինից։
«Խոլեստերինը պարունակվում է օրգանիզմի բոլոր բջիջներում։ Եթե այն շատ քիչ քանակությամբ է, ապա բջջաթաղանթը դառնում է արատավոր, ինչը կարող է հանգեցնել նյութափոխանակության ու դաշտանային ցիկլի խանգարումների, ինչպես նաև պտղաբերության նվազման», - նշում է մասնագետը՝ հավելելով, որ խոլեստերինի որոշակի քանակությունը պահպանում է աղիների լորձաթաղանթի նորմալ վիճակն ու նպաստում է իմունային համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող վիտամին D-ի արտադրմանը։
Սննդաբանի խոսքով՝ խոլեստերինի շուրջ 80 տոկոսն արռադրվում է լյարդում, իսկ մյուս մասը մարդն ստանում է սննդից։ Այս փաստը հաշվի առնելու դեպքում կարելի է ինքնուրույն կարգավորել օրգանիզմում խոլեստերինի մակարդակն առանց դեղորայքի։
«Խոլեստերինի մակարդակը նորմայի սահմաններում պահպանելու համար հարկավոր է բավարար քանակությամ սպիտակուցներ ու օգտակաև ճարպեր ներառել սննդակարգում, իսկ տրանս ճարպերն անհրաժեշտ է բացառել։ Բացի այդ, հարկավոր է ավելի հաճախ զբոսնել մաքուր օդին, խմել մաքուր ջուր և հրաժարվել ծխախոտից ու ալկոհոլից», - նշում է սննդաբանը։
Կարծիքներ