Հայաստանի տարածքում «Զանգեզուրի միջանցք» չկա և չի կարող լինել. Կոստանյան

Հայաստանի տարածքում «Զանգեզուրի միջանցք» չկա և չի կարող լինել. Կոստանյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ նախագիծ չկա և չի կարող լինել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կիրառել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: 

«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց Կոստանյանը:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման, այն Հայաստանի Հանրապետության մասին չէ:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում