Կտրիճ Ներսիսյանը որոշել է վրեժխնդիր լինել հոգևորականներից

Medianews-ը գրում է.
Կտրիճ Ներսիսյանը որոշել է վրեժխնդիր լինել իրեն անհնազանդ հոգևորականներից, Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը քննարկելու է եկեղեցում արատավոր բարքերի մասին բարձրաձայնող երեք քահանաների հարցը;
Երեք քահանաներից երկուսը՝ Տեր Արամն ու Տեր Թադեն, նույն՝ Արագածոտնի թեմում են ծառայում:
Հովհաննավանքի քահանա Տեր Արամը առաջինն էր, որ գրեց, թե եկեղեցում կանոնի փոխարեն կամայական լկտիություն է տիրում, զազրելի բարքեր:
Նրան հաջորդեց Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն. նա էլ հայտարարեց՝ միանում է քահանա եղբոր արդար ձայնին, էլ չի կարող լռել:
Եվ երրորդը Տեր Տարոն քահանա Հունանյանն էր, ով սոցցանցում գրել է. — «Եկեղեցու ներսում ներքին կարգ ու կանոնի շղարշի ներքո անտեսվում է քրիստոնեության բուն առաքելությունը, երբ Աստուծո խոսքի փոխարեն բարձրանում են քաղաքական տեքստեր, մեղադրանքներ, սպառնալիքներ, դատապարտումներ, իսկ Աստծո սիրո փոխարեն գործում է կանոնական հիմքից զուրկ վարչական սառնասիրտ անտարբերություն»։
Այս կերպ փաստացի Կտրիճ Ներսիսյանը որոշել է վրեժխնդիր լինել եկեղեցում տիրող արատավոր բարերի մասին բարձրաձայնող 3 քահանաներից։
Կարծիքներ