Լիբանանում հայ եկեղեցական է սպանվել

Լիբանանում հայ եկեղեցական է սպանվել

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմը հայտնում է, որ Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված է գտնվել Առաքելական եկեղեցու երիտասարդ հոգեւորական, Բեքաայի շրջանի հոգեւոր հովիվի Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանը։

Երիտասարդ հոգևորականը, ամենայն հավանականությամբ, դարձել է ավազակային հարձակման զոհ։ 

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին էլ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա -ի հետ և ցավակցել նրան Անթիլիասի միաբանության երիտասարդ միաբաններից Անանիա Գուջանյանի սպանության կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում