Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել
Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ «Լեսթեր»-«Ռոմա» առաջին խաղում: 57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր՝ տեղը զիջելով Ժորդան Վերետուին:
Sky Sport-ի հաղորդմամբ՝ Հենրիխն աջ ազդրի մկանային լարվածություն է ունեցել: Եթե բուժզննումը հաստատի վնասվածքը, հայ ֆուտբոլիստը բաց կթողնի մայիսի 1-ին Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Բոլոնիայի» և 4 օր անց «Օլիմպիկոյում» Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում «Լեսթերի» դեմ պատասխան հանդիպումը:
Կարծիքներ