Բայդենն առաջարկել է այլընտրանք ստեղծել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 26-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեմոկրատական պետություների ուժերով ստեղծել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական հայեցակարգի այլընտրանքը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բայդենը նշել է, որ Ջոնսոնի հետ քննարկել է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության հնարավորությունը։
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են միասին աշխատել ընդհանուր արտաքին քաղաքական առաջնահերթությունների ուղղությամբ, որոնց թվում են Չինաստանն ու Իրանը։ Կողմերը քննարկել են նաև կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև հաստատել Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական կայունության պահպանման կարևորությունը։
«Մեկ գոտի մեկ ճանապարհ» հայեցակարգն առաջարկվել էր 2013 թվականին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից՝ միջազգային բազմակողմ առևտրաներդրումային նախագերի ուժեղացման համար։ Նախաձեռնությանն արդեն միացել է ավելի քան 150 երկիր։
Կարծիքներ