«Եվրատեսիլի» կազմկոմիտեն հեռացրել է Բելառուսին մրցույթում մասնակցությունից
Բելառուսը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ-2021»-ին, քանի որ հանրապետության ներկայացած երգը չի համապատասանում մրցույթի կանոններին։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակող միության հայտարարության մեջ։
Նշվում է, որ նոր ստեղծագորությունն ուշադիր ուսումնասիրվել է միության կողմից, որից հետո արվել է եզրակացություն, որ այն, ինչպես և առաջինը, խախտում է մրցույթի կանոնները։
«Նոր հայտը նույնպես չի համապատասխանում մրցույթի կանոններին, որոնք երաշխավորում են, որ երգը չօգտագործվի որպես քաղաքական գործիք»,-նշված է հայտարարության մեջ։
Բելառուսական կողմն այդ որոշումը համարում է քաղաքականապես մոտիվացված։
Կարծիքներ