Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։ Նշվում է, որ ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ