Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումներն առաջխաղացում չունեն. ՊՆ-ն վերահաստատում է պնդումը

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումներն առաջխաղացում չունեն. ՊՆ-ն վերահաստատում է պնդումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է նախկինում արված պնդումը, համաձայն որի ադրբեջանական ստորաբաժանումների՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ մոտ 1 կմ առաջխաղացում ունենալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:


Պնդումը նախարարությունը հիմնավորում է նաև տարածքի՝ տարբեր ժամանակահատվածների դիտարկումներով: Տարածքն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը: Դրանից անմիջապես հետո սկսել են կատարել ամրաշինական աշխատանքներ: Փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայաությամբ պայմանավորված, ձմեռային պայմաններում կացության համար պիտան չեն եղել:

Ադրբեջանցի զինվորականների մեծ մասը չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնելու բավարար պայմաններ, հեռացել են: Եղանակային պայմաններին ընդառաջ նրանք վերադարձել են և նախկին բնագծի վրա, առանց առաջանալու, վրաններ են խփել: Ըստ ՊՆ-ի, նոր առաջխաղացման մասին խոսք գնալ չի կարող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում