Խզվել են բոլոր կապերը. Աննա Դովլաթյանը խոսել է իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին

«Ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ նման բան կարող է լինել: Սա շատ դժվար էտապ է, որ երբեք ոչ ոքի չես ցանկանա, հատկապես, երբ երեխա կա: Ես էլ շատ ընտանեկան մարդ եմ, բայց, ցավոք, ամեն բան չէ, որ մենք կարող ենք հսկել կամ մեր ուցածով անել»:
Այս մասին, խոսելով իր և դերասան Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին, ասել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը «Look&Face» հաղորդման շրջանակներում:
Նա նշել է, որ իրենց արժեքները ի սկզբանե շատ տարբեր են եղել կյանքի նկատմամբ:
«Ի սկզբանե մենք շատ տարբեր ենք եղել, բայց կյանքի էտապներեն էլ են փոխել: Ամեն մարդ չէ, որ կարողանում է հաջողությանը դիմակայել: Մարդիկ կան, որ փոխվում են: Նման որոշում կայացնելը շատ բարդ է հայկական ավանդական ընտանիքներում, քանի որ դու պատասխանատու ես ծնողիդ ու երեխայիդ առաջ: Բայց, եթե դա լինում է, նշանակում է՝ լինում են լուրջ պատճառներ»,- անկեղծացել է դերասանուհին:
Նա հավելել է, որ խզվել են իր և Դավիթի միջև բոլոր կապերը:
«Բիզնես կիսելու մասին անգամ ոչ մի թեմա չի եղել, որովհետև մենք շատ ավելի մեծ բան ենք կորցրել»,-ասել է Աննա Դովլաթյանը:
Զույգն ամուսնալուծվել է շուրջ մեկ տարի առաջ:
Կարծիքներ