Գորիսի ԲԿ֊ի Շտապօգնության բաժանմունքի աշխատակիցները պարգևատրվել են

«Գորիս բժշկական կենտրոնում» երեկ կայացավ հանդիպում շտապ օգնության ծառայության վարորդների և բուժանձնակազմի հետ։ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված արտակարգ իրավիճակներում մասնագիտական առաքելությունը պատվով և անձնվեր կատարելու համար աշխատակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով և նվերներով։
Արդի խնդիրների և անվտանգային մարտահրավերների շուրջ ծավալված զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցները բարձրաձայնեցին նաև իրենց մտահոգող մի շարք հարցեր, կարծիքներ հայտնեցին լուծման հնարավոր տարբերակների մասին։
Անձնվիրությունները պետք է գնահատանքի արժանանան:
Կարծիքներ