Ֆրանսիան լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Ֆրանսիան լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին «Թվիթեր»-ի էջում հայտնել է, որ իրենք լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրեն Ուկրաինային:

«Մտքեր փոխանակեցինք իմ ուկրաինացի գործընկերոջ՝ Ալեքսեյ Ռեզնիկովի հետ… Ի պատասխան Ուկրաինայի կողմից դիմումների՝ ես հայտնեցի գործընկերոջս, որ Ֆրանսիան հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի արդեն իսկ տրամադրված 100 մլն եվրո ռազմական տեխնիկային»,- գրել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան արդեն իսկ 100 մլն եվրոյի ռազմական աջակցություն էր տրամադրել Ուկրաինային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում