Միջազգային կազմակերպությունները կոչ են արել հրատապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության հետ կապված

Միջազգային կազմակերպությունները կոչ են արել հրատապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության հետ կապված

Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարները կոչ են արել հրատապ քայլեր ձեռնարկել՝ աշխարհում պարենային անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ապրիլի 13-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Չորս կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ավելացնում է ճնշումները, որոնք արդեն իսկ կան կորոնավիրուսի, կլիմայական փոփոխությունների պատճառով՝  սպառնալով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում: Նրանց խոսքով՝ սպառնալիքը հատկապես մեծ է աղքատ երկրների համար:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ աջակցել խոցելի երկրներին համակարգված գործողությունների միջոցով՝ սկսած պարենային արտակարգ մատակարարումներից, ֆինանսական աջակցությունից, գյուղատնտեսական արտադրության ավելացումից և բաց առևտրից»,- ասվում է տեքստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում