8 մեքենայի բախման հետևանքով տուժածներից մեկը կլինիկական մահ է տարել, բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան
Պարզվել է հուլիսի 22-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախվել էին Երևանի բնակիչներ 50-ամյա Ա. Չագլասյանի վարած «ԶԻԼ» մակնիշի, 44-ամյա Տ. Ասլանյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները և Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Խաչատրյանի վարած «Նիսան» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Ա. Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի, 28-ամյա Ժ. Ազիզյանի (բնակության վայրը պարզվում է) վարած «Մերսեդես» մակնիշի, Երևանի բնակիչ 75-ամյա Ղ. Գրիգորյանի վարած «Օպել» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գ. Սարգսյանի վարած «Տոյոտա» մակնիշի և անհայտ անձի վարած «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ա․ Չագլասյանը և «Վոլսֆագեն»-ի վարորդը տեղում մահացել են, իսկ «Վոլսֆագեն»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ս. Ավետիսյանը և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կ. Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկը կլինիկական մահ է տարել, արձանագրվել է նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան:
Կարծիքներ