Հնդկաստանի հիվանդանոցում հրդեհ Է բռնկել
Վերակենդանացման բաժանմունքի առնվազն 13 հիվանդ Է զոհվել Հնդկաստանի Մահարաշթրայի նահանգի հիվանդանոցում բնկած հրդեհի հետեւանքով: Ապրիլի 23-ին այդ մասին հայտնել Է ANI լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալնեով՝ բռնկումը տեղի Է ունեցել հիվանդանոցում, որտեղ բուժում Էին ստանում կորոնավիրուսային վարակով մարդիկ: Մնացած հիվանդներին տեղափոխել են մերձակա բժշկական հիմնարկություններ: Հրշեջներին երկու ժամ Է պահանջվել կրակը մարելու համար: Պատահարի պատճառները պարզվում են: Ապրիլի 21-ին նահանգի մի այլ հիվանդանոցում տեղի Է ունեցել թթվածնի արտահոսք, ինչը հանգեցրել Է 22 հվանդների մահվան, որոնք միացված են եղել թոքերի արհեստական օդափոխման ապարատներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ