Անկարգություններ Երուսաղեմում․ կա 30-ից ավելի վիրավոր
Արաբ և հրեա երիտասարդների միջև բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմում՝ Հին քաղաքի Շխեմի դարպասների մոտ, հայտնում է RIA Novosti-ն։ Ոստիկանությունը փորձել է կանխել՝ գործի դնելով հատուկ միջոցներ։
Ռամադան ամսի երեկոյան աղոթքի ավարտից հետո հարյուրավոր երիտասարդ մուսուլմաններ ցույց են արել դարպասների մոտ և սկսել քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Մի քանի մարդ ձերբակալվել է, 2 ոստիկան՝ վիրավորվել։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ցույցը եղել է անօրինական, մասնակիցներին խնդրել են հեռանալ։ Այդ ժամանակ անկարգությունների վայր է շարժվել իսրայելական աջ ծայրահեղական հայացքներով երիտասարդների խումբը։ Ընդհարումների հետևանքով 32 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։
3:30 AM The Lehava hooligans have moved up to Mahane Yehuda, Jerusalem’s central market, where a group of them surrounded Palestinian workers getting the market ready for Friday crowds. pic.twitter.com/wT1grbEOkZ
— Noga Tarnopolsky (@NTarnopolsky) April 23, 2021
Կարծիքներ