ԱՆ-ն դադարեցրել է «Ֆարմատեք» ՓԲԸ-ի արտադրած նատրիումի քլորիդի շրջանառությունը
Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը, 18-րդ, 22-րդ և 26-րդ կետերը և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 01/1572-23 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.341.09A սերիայի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի սպեցիֆիկացիաների հետ անհամապատասխանություն, դեղն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ վերոնշյալ դեղի նշված սերիան շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։
Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Վերոնշյալ դեղի շրջանառությունը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 05-ի թիվ 0120 կարգադրագրով դադարեցվել էր մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ