Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
«Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա ասել է, որ այդ ուղղությամբ ստեղծվել են հանձնաժողովներ:
«Այս աշխատանքը պարբերաբար շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքներին. սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կմ-ը»,- մանրամասնել է նա:
Ջեյհուն Բայրամովը հավաստիացրել է, որ երկու կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
«Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, էքսկլավ գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը»,- ասել է Բայրամովը:


Կարծիքներ