Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել

Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թթ․ ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։

 

Ըստ այդմ՝

ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց․ փոփոխությունը կունենա հետադարձ ուժ և կտարածվի 01.01.2023 թվականից տրամադրված վարկերի վրա.

եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները գտնվել են պարտադիր զինվորական ծառայության մեջ և փաստացի չեն բավարարում այդ ժամանակահատվածում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին, ապա նրանց հաշվառված լինելու հանգամանքը կստուգվի նախքան զորակոչվելը՝ նախորդ 1 տարվա համար։

Նշենք, որ հուլիսի 1-ի դրությամբ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել 3222 ընտանիք, որից 2695-ն արդեն վարկավորվել է, իսկ 356-ը՝ ներկայացրել ավարտական ակտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում