Գեղամասարում ապրող քաշաթաղցու գառներն ու ուլերը գողացել են
Երեկ՝ հունիսի 26-ին, անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի, ներկա պահին Գեղարքունիքի մարզի Գեղամասար բնակավայրում բնակվող 48-ամյա Մաքսիմ Գևորգյանը և հայտնել, որ առավոտյան նկատել է՝ անասնագոմից գողություն է կատարվել:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Գևորգյանը հայտնել է, որ հունիսի 25-ի ժամը 20:00-ից միչև հունիսի 26-ի 05:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր առանձնատան բակում գտնվող անասնագոմի քարե պատը քանդելու և անցք բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողացել իրեն պատկանող 27 գլուխ գառ և 3 գլուխ ուլ:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գևորգյանը հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի վնաս:
Կարծիքներ