Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ ականանետ է կիրառել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ ականանետ է կիրառել

Հունիսի 27-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27֊ի ժամը 20։05-ի սահմաններում նույն վերը նշված ուղղությամբ կրակ են բացել ԱՀ Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում