Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,7 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,7 հա տարածքում բռնկված հրդեհները

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2200 քմ, Տափերական գյուղում՝ 1000 քմ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղում՝ 5 հա, Արգել գյուղում՝ 4000 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, 

Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 1 հա,

Տավուշի մարզի Այգեպար-Մովսեսգյուղ ավտոճանապարհին՝ 7000 քմ,  

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8,7 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում