Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուրբաթ օրը անտառային հրդեհ է բռնկվել, որի մարումը բարդանում է քամու ուժգին պոռթկումներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Birgun թերթին։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Չանաքքալե նահանգի Բաջրամիչ գավառում։ Հրդեհը մարելու համար ներգրավված է 20 միավոր վերգետնյա տեխնիկա։
Անտառային հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։
Կարծիքներ