Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին: Գերմանիայի Կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությանը:
Կարծիքներ