Հայաստանում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հայաստանում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ, դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին և դեկտեմբերի 18-ին սպասվում են տեղումներ:

Մարզերում դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում դեկտեմբերի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում