Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության: Այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
« Գործն անձամբ իրեն չի վերաբերվում: Գործի մանրամասների մասին իրավունք չունեմ որևէ տեղեկություն հայտնելու, միայն ԱԱԾ-ն կարող է բացահայտել կամ չբացահայտել, թե ինչին է վերաբերվում»,- նշեց Հակոբյանը:
Կարծիքներ