Թալիբները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն իրենց հետ արդեն պետք է խոսի միայն դիվանագիտության լեզվով

Թալիբները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն իրենց հետ արդեն պետք է խոսի միայն դիվանագիտության լեզվով

Աֆղանստանում տապալվելուց հետո Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) այժմ պետք է խոսի երկրում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման հետ միայն դիվանագիտական ​​սկզբունքների հիման վրա:

Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հայտարարել է արմատականների ներկայացուցիչ, Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը Ariana News տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարն այս պահին շարունակում է մնալ Թալիբանի և ՆԱՏՕ-ի համար ամենահրատապ խնդիրը: «Շատ կարևոր է պահպանել մեր բոլոր ձեռքբերումները ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում», - ասել է Մուջահիդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում