Փորձագետ. COVID-19-ով պայմանավորված բարձր մահացությունը կարող է կապված լինել բժշկին ուշ դիմելու հետ

Փորձագետ. COVID-19-ով պայմանավորված բարձր մահացությունը կարող է կապված լինել բժշկին ուշ դիմելու հետ

Բժիշկի ուշ այցելությունը և հիվանդության բուժման հետաձգումը կարող են լինել կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակի պատճառներից մեկը: Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Ժեմչուգովը:

Փորձագետը նշել է, որ կորոնավիրուսից մահացության աճից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին սկսել ախտորոշումն ու բուժումը, ինչպես նաև կատարելագործել բուժման մեթոդները: «Այժմ բուժումը անհամարժեք է վիրուսի մուտացիաների հետ»,- ասել է բժիշկը:

Ռուսաստանում, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի, գրանցվել է վարակի 7,804,774 դեպք, ապաքինվել է 6,873,579 մարդ, մահացել՝ 217,372 -ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում