Աբովյանի թիվ 1 դպրոցում ծնողները ուսուցիչներից պահանջում են դադարեցնել գործադուլը. տեսանյութ

Աբովյանի թիվ 1 դպրոցում ծնողները ուսուցիչներից պահանջում են դադարեցնել գործադուլը. տեսանյութ

Աբովյանի թիվ 1 դպրոցում տրամադրությունների փոփոխություն է նկատվում։ 

Հիշեցնենք, որ դպրոցի տնօրեն էր նշանակվել Քարմիլե Առաքելյանը, ինչի պատճառով ուսուցիչները անժամկետ գործադուլ էին սկսել, նրանց էին աջակցում նաև աշակերտների ծնողները։ 

Սակայն ինչպես պարզ է դառնում ծնողների շրջանում տրամադրությունների փոփոխություն է նկատվում, և նրանք պահանջում են գործադուլավոր ուսուցիչներից վերադառնալ աշխատանքի և չխախտել իրենց երեխաների ուսման իրավունքը։ Այս մասին հայտնում է civic.am-ը:

Մեզ հետ զրույցում ծնողներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, նշեց, որ իրենք մի շարք հանդիպումներ են ունեցել նորանշանակ տնօրենի հետ, և այլևս ոչ մի խնդիր չեն տեսնում նրա պաշտոնավարման հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում