Կամչատկայում ժայթքում է Կլյուչևսկայա հրաբուխը
Լավայի և վարդագույն ծխի հրավառություն: Այսպիսի տեսք է ստացել Կամչատկայում ակտիվացած Կլյուչևսկայա հրաբուխը՝ հայտնում է bbc-ին: Այն արթնացել էր դեռ փետրվարին, իսկ այսօր արդեն լավայի եռացող կարմիր շերտը շարժվում է Էռնա սառցադաշտի ուղղությամբ, ինչը սպառնալիք է տեղի բնակչության համար:
Իշխանությունները նախազգուշացրել են, որ ժայթքումը կարող է ազդել գետերի հունի վրա և վնասել բնակավայրերը կապող ճանապարհները:
Հայտարարվել է ավիացիոն վտանգի «նարնջագույն» աստիճան: Ցանկացած պահի մոխիրը կարող է դուրս նետվել մինչև 5-7 կմ բարձրությամբ և կարող է վտանգավոր լինել ցածր թռչող ինքնաթիռների համար:
Կլյուչևսկայան ամենաբարձր ու ամենաակտիվ հրաբուխներից մեկն է Եվրասիական տարածաշրջանում, դրա բարձրությունը հասնում 4750 մետրի, մոտակա բնակավայրը խառնարանից հեռու է մոտ 30 կմ:
Կարծիքներ