ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 11-ին կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր, հաղորդում է ТАСС-ը:
«Քննարկվելու են ԵԱՏՄ գործունեությանն առնչվող արդիական հարցեր, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման դեմ արդյունավետ պայքարին, մինչեւ 2025 թ. ԵԱՏՄ ինտեգրման ռազմավարական ուղղվածությանը, ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրների հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը վերաբերող խնդիրներ»,- նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ