Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 68 միլիոնը. ТАСС

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 68 միլիոնը. ТАСС

Աշխարհում «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշը դեկտեմբերի 10-ի դրությամբ հասել է 68 165 877-ի, հաղորդում է ТАСС-ը:

Վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, որտեղ կորոնավարակակիրների թիվը 14 972 356, Հնդկաստանը՝ վարակման 9 767 371 դեպքով, Բրազիլիան` 6 674 999, Ռուսաստանը՝ 2 541 199, Ֆրանսիան՝ 2 269 668 դեպքով:

Մեկ միլիոնից ավելի վարակման դեպքեր են արձանագրվել նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Լեհաստանում և Իրանում:

Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է ավելի քան 1,5 մլն մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում