Ամերիկայում տեղ չկա նման բռնության համար․ Բայդենն անդրադարձել է Թրամփի հետ կապված միջադեպին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո, հայտնում է CBS News-ը։
Բայդենը հայտարարել է, որ Թրամփն իրեն լավ է զգում․
«Ամերիկայում տեղ չկա նման բռնության համար։ Դա ահավոր է: Դա պատճառներից մեկն է, թե ինչու մենք պետք է միավորենք այս երկիրը: Դուք չեք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Մենք չենք կարող այսպես լինել: Մենք չենք կարող դա ներել»:
Նախագահն ասել է, որ Թրամփի հանրահավաքը պետք է անցներ խաղաղ՝ «առանց որևէ խնդրի»։
«Բայց գաղափարը, որ Ամերիկայում նման քաղաքական բռնություն կամ բռնություն կա, պարզապես չլսված է», - ասել է նա:
Լրագրողը նախագահին հարցրել է, թե արդյոք նա կարծում է, որ սա մահափորձ էր: «Ես բավականաչափ տեղյակ չեմ, ես կարծիք ունեմ, բայց փաստեր չունեմ»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր, որ Բայդենը և Թրամփը հեռախոսով զրուցել են, սակայն չի մանրամասնել, թե ինչ է խոսվել հեռախոսազրույցի ժամանակ։
Կարծիքներ