Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան քաղաքում հուլիսի 13-ի երեկոյան, 14-18-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հուլիսի 14-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Կարծիքներ