Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում է
Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն, որը Ռուսաստանը լքել է 2017 թվականին, ներառվել է Ռուսաստանի Ֆինանսական մոնիթորինգի հարցերով դաշնային ծառայության (Росфинмониторинг) ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում: Այս մասին տեղեկացնում է vz.ru կայքը:
2016 թվականին նա հայտարարել էր, որ չի կարեկցում ու խղճում Սև ծովում Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված մարդկանց:
Աղբյուրը նկատում է, որ 2018 թվականի մայիսի վերջին Ուկրաինայում «բեմադրվել էր» Բաբչենկոյի «սպանությունը», նրան մեկ օր մահացած էին համարում, սակայն դրանից հետո նա հայտնվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության ճեպազրույցին:
Վլադիմիր Զելենսկիի` Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո Բաբչենկոն լքել է նաև այդ երկիրը:
Լրագրողը մեկնել է Իսրայել ՝ իր հեռանալը անվանելով «ժամանակավոր տարհանում»: Իսրայելում Բաբչենկոն սկսել էր գումար խնդրել սոցիալական ցանցերի իր հետևորդներից:
Կարծիքներ