Լիճք-Տաշտուն ճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան
Օգոստոսի 17-ին, ժամը 22։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լիճք-Տաշտուն ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «MACK» մակնիշի բեռնատարից (վարորդ՝ Ֆ․ Մ․ ծնված 1978 թ., ԻԻՀ քաղաքացի) երկրորդ ցիստեռն անջատվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի․ տուժածներ չկան:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ցիստեռնը դուրս են բերել ավտոճանապարհից․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
Կարծիքներ