Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են համագործակցել Չինաստանին զսպելու համար
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սեոկ Յոլը պլանավորում են եռակողմ գագաթնաժողովում պայմանավորվել համագործակցության շուրջ՝ տնտեսական անվտանգության պահպանման և Չինաստանին զսպելու համար: Այս մասին հայտնում է Nikkei թերթը ։
Ինչպես նշում է թերթը, երեք երկրների հարաբերությունները «պատմականորեն կենտրոնացած են եղել Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռային ծրագրի վրա»։ «Ուրբաթ օրվա գագաթնաժողովը կընդլայնի այս համագործակցությունը՝ ներառելով Չինաստանի զսպումը և տնտեսական անվտանգությունը»,- գրել է թերթը։
Կարծիքներ