Apple-ը սինգապուրցիներին կօգնի Apple Watch-ի միջոցով ավելի առողջ կենսակերպ վարել
Apple-ն աշխատում է Սինգապուրի կառավարության հետ, որ քաղաքացիներին օգնի Apple Watch-ի միջոցով ավելի առողջ կենսակերպ վարել, փոխանցում է CNBC-ն։
Apple-ի խոսքով՝ երկամյա ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է, քանի որ Սինգապուրի կառավարությունը առողջ կենսակերպ վարող մարդկանց ֆինանսական պարգեւատրում է առաջարկում։
Մասնակցության համար բնակիչներին անհրաժեշտ է Apple Watch, իսկ ծրագրի կառավարումն իրականացվում է iPhone-ի համար LumiHealth կոչվող հավելվածի միջոցով, որը App Store-ում կհայտնվի հոկտեմբերին։ Նրանք կարող են գրանցվել, որպեսզի ստանան մինչեւ 380 սինգապուրյան դոլար (280 դոլար) չափով մեկանգամյա պարգեւատրումը այնպիսի գործունեության համար, ինչպես մեդիտացիան, զբոսանքները, լողը, ավելի որակյալ քունը, ինչպես նաեւ պատվաստման համար։ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հասանելի դառնալուն պես հավելվածը կարող է նրանց դրդել պատվաստվելու։
Մասնակիցները կարող են գրանցվել նաեւ մասնակցելու կազդուրման եւ խաղերի մրցումներին, որոնք ստեղծում են բժիշկները եւ ֆիթնեսի հարցերով փորձագետները։
Սինգապուրն առաջին երկիրն է, որը Apple Watch-ի հետ նման ծրագիր է գործարկել։ Միացյալ Նահանգներում Apple-ը մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսին է Aetna-ն, աշխատում է առողջական վիճակին հետեւելու նախաձեռնությունների վրա, սակայն դաշնային կառավարության հետ ոչ մի համաձայնագիր դեռեւս չի կնքել։
Կարծիքներ