Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

Գոռ Ավետիսյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր պաշտոնակատարը

Գոռ Ավետիսյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սերժիկ Պետրոսյանը։

Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ երախտագիտություն հայտնելով Գոռ Ավետիսյանին համատեղ աշխատանքի համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավետիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում