Հայտնի են Եվրոպայի լիգայում «Արարատ-Արմենիայի» 7 հավանական մրցակիցները
Հայտնի են դարձել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Եվրոպա լիգայի որակավորման այս փուլի վիճակահանությունը կկայանա այսօր, Երևանի ժամանակով ժամը 15:00-ին: «Արարատ-Արմենիայի» մրցակից կարող են դառնալ 7 երկրների չեմպիոնները՝ «Կոնաս-Կի Նոմադսը» (Ուելս), «Աստանան» (Ղազախստան), «Սիլեկսը» (Հս.Մակեդոնիա), Թբիլիսիի «Դինամոն» (Վրաստան), «Ֆոլա Էշը» (Լյուքսեմբուրգ), «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա) և «Դրիտան» (Կոսովո):
Սույն թիմերից ամենաբարդ մրցակիցը Ղազախստանի չեմպիոն «Աստանան» է, որն վեց տարի անընդմեջ մանսակցել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարերին: Մնացած ակումբները նման կայունությամբ աչքի չեն ընկնում: Ի դեպ, Կոսովոյի «Դրիտան» չեմպիոնների լիգայից դուրս է մնացել այն բանի համար, որ թիմի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով և ՈՒԵՖԱ-ն տեխնիկական պարտություն է գրանցել նրան:
Հիշեցնենք, որ այս փուլում հաղթողներն որոշվում են մեկ խաղում:
Կարծիքներ