Թուրքիան տարածաշրջանի խաղաղության ու կայունության խաթարողն է.Հունաստանի ԱԳՆ
Թուրքիան գործում է որպես տարածաշրջանի խաղաղության և կայունության խաթարող՝ ընդդեմ միջազգային իրավունքի, Եվրոպական Խորհրդի բոլոր եզրակացությունների, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, փոխանցում է Infoteka24-ը։
«Այսօր տեղեկացրել եմ գործընկերներիս հունական մայրցամաքային շելֆում Թուրքիայի նոր անօրինական գործողությունների մասին: Նաև բացատրել եմ այն, ինչ ակնհայտ է՝ տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակները՝ Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Իրաք, Լիբիա, Կիպրոս, Արևելյան Միջերկրական ծով, մեկ ընդհանուր գիծ ունեն՝ Թուրքիան է»,-նշել է նա։
Թուրքիան Ադրբեջանին ակնհայտ ռազմական աջակություն է ցույց տալիս Արցախում հրահրված պատերազմում։ Թուքրիայի միջոցով Արցախ են տեղափոխվել ու հայկական զինուժի դեմ կռվում են վարձկան-ահաբեկիչներ։
Կարծիքներ