Նոր սպանություն, նոր խռովություններ ԱՄՆ-ում

Նոր սպանություն, նոր խռովություններ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում զանգվածային կողոպուտ ու վանդալիզմ են սկսվել ոստիկանության կողմից սևամորթ երիտասարդի սպանության պատճառով: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, դարձյալ Մինեսոտայում, որտեղ ոստիկանները խեղդելով սպանել էին 46-ամյա  սևամորթ Ջորջ Ֆլոյդին: Այս անգամ ոստիկանների զոհը 20-ամյա երիտասարդ է, ում սպանել են մեքենայով փախուստի ժամանակ, հաղորդում է CNN-ը:

Սպանությունը բողոքի նոր ալիք է առաջացրել ԱՄՆ-ում, ցուցարարները շարժվել են քաղաքի ոստիկանատուն՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ: Ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել անհնազանդ զանգվածին կարգի հրավիրելու համար: Բողոքի ցույցերն աստիճանաբար ընդգրկում են ԱՄՆ մյուս քաղաքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում