Վիեննայում խիստ կարանտինի ռեժիմը երկարացվել է

Վիեննայում խիստ կարանտինի ռեժիմը երկարացվել է

Վիեննայում կորոնավիրուսով պայմանավորված՝ խիստ սահմանափակումներն ապրիլի 18-ից կշարունակվեն մինչև մայիսի 2-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վիեննայի քաղաքապետ Միխայել Լյուդվիգը:

Նա հայտնել է, որ դպրոցները կշարունակեն հեռավար դասերը մինչև ապրիլի 25-ը:

Ավստրիայի երեք երկրամասերում, այդ թվում և Վիեննայում, ապրիլի 1-ից խիստ կարանտին է հայտարարված: Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված: Փակված են առևտրի կենտրոնները, ոչ մթերային խանութները և այլ կենտրոններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում