Պլանային վերանորոգումից հետո «Շիրակ» օդանավակայանը վերաբացվել է
Վերանորոգումից հետո վերաբացվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օդանավակայանից հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը թռիչքներ չէին իրականացվում՝ պլանային վերանորոգման աշխատանքներ՝ վազքուղու ամբողջական նորոգում և ժամանման նոր սրահ կառուցելու նպատակով:
Կատարված աշխատանքներին ծանոթանալու ու ժամանման նոր սրահի բացմանը ներկա գտնվելու համար սեպտեմբերի 16-ին Գյումրիում էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության պատասխանատուները:
Կարծիքներ