Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներին ազդարարման 7 շչակ է տրամադրվել

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներին ազդարարման 7 շչակ է տրամադրվել

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Նավոյանն ընդունել է «Լոկատոր» ՓԲԸ ազդարարման ծրագրերի ղեկավար Սմբատ Պետրոսյանին:

Ինչպես նշվում է մարզպետարանի պաշտոնական էջում, հանդիպման ընթացքում, «Լոկատոր» ՓԲ ընկերությունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի միջոցով աջակցում է մարզի սահմանամերձ համայնքներին՝ ազդարարման շչակների ձեռքբերման և դրանց գործարկման հարցերում:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարաման 7 շչակ, որոնք կփորձարկվեն առաջիկա օրերի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնմանը և մարզին ազդարարման շչակների քանակի ավելացմանը վերաբերող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում