Քանաքեռ-Զեյթունում վարչական շրջանի որոշ հասցեներում ջրամատակարարումը 36 ժամով կդադարեցվի

 Քանաքեռ-Զեյթունում վարչական շրջանի որոշ հասցեներում ջրամատակարարումը 36 ժամով  կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի.

Լեփսիուսի 1, 2, 5, 5Ա, 6, Ռայնիսի, Յաղուբյան, Գերցեն, Բուսաբանական փողոցների, Դրոյի 4 շենքի, Գոգոլի 50-ից բարձր համարի շենքերի, Նորաշխարհայինի անհատական տնատիրությունների, Մյասնիկյան 1-65 համարի անհատական տնատիրությունների և իրավաբանական անձանց, Էմինեսկուի 1, 2, Ռուբինյանց 1, 1Ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 19, 25, 27 շենքերի և կոտորակների, Ծարավաղբյուրի 55 շենքի և կոտորակների, Ուլնեցու 3-րդ փակուղու շենքերի, Հասրաթյան 5, 5/1, 5/2 շենքերի և փողոցին հարող այգիների, Սարկավագի 72-128, 129-131 շենքերի և կոտորակների, անհատական տնատիրությունների և կոտորակների, Քանաքեռ կայարանի ջրամատակարարումը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում