Հրդեհ Արմավիր քաղաքում
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 10։08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, մարվել՝ 10:33-ին: Այրվել են տան տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։
Կարծիքներ