ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացատրել է, թե ինչու Ուկրաինայում անթռիչք գոտի չեն ստեղծի
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացատրել է, թե ինչու Ուկրաինայում անթռիչք գոտի չեն ստեղծի։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ անդամ երկրները պարտավոր են ապահովել, որ Ռուսաստանի պատերազմը չսրվի Ուկրաինայի սահմաններից դուրս։
«Որովհետև դա կլինի ավելի վտանգավոր, ավելի ավերիչ և կպատճառի մարդկային մեծ տառապանք, հետևաբար մենք հասկացրինք, որ չենք պատրաստվում մտնել Ուկրաինա ո՛չ ցամաքային, ո՛չ էլ Ուկրաինայի օդային տարածքով: Եվ, իհարկե, անթռիչք գոտի ստեղծելու միակ ձևը ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռներ ուղարկելն է Ուկրաինայի օդային տարածք, այնուհետև՝ խոցելով ռուսական ինքնաթիռները»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
«Մենք հասկանում ենք հուսահատությունը, բայց նաև հավատում ենք, որ եթե դա անենք, դա ի վերջո կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում, որը կներգրավի մեծ թվով երկրներ և կհանգեցնի շատ ավելի մարդկային տառապանքների»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
Կարծիքներ